Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կիտրոն կամ անմահության ոսկե խնձոր

Կիտրոն կամ անմահության ոսկե խնձոր

Կիտրոնը կամ լիմոնը աշխարհի բոլոր ծայրերում հայտնի է եղել հին ժամանակներից:  Ըստ լեգենդի` Զևսի հետ հարսանիքին Հերային նվիրել են հոտավետ վառ դեղին պտուղներ,  որ նա  միշտ երիտասարդ ու գեղեցիկ մնա: «Կիտրոնի բույրը թարմացնում է ուղեղը, կեղևն ու կորիզները օգտակար են սրտին, իսկ միջուկը` անփոխարինելի սնունդ է , հյութը հագեցնում է ծարավը»:

 

«Անմահության ոսկե խնձորների մասին» հիշատակություն  կա սկանդինավյան լեգենդներում, իսկ ռուսական ժողովրդական հեքիաթներում այն հիշատակվում է որպես «երիտասարդացնող խնձոր»:

Առաջին հիշատակումները հանդիպում են Թեոֆրաստի մոտ,  մ. թ. ա. 300 տարի առաջ: Սակայն այն ժամանակ կիտրոնն ընդհանրապես սննդի մեջ չէին օգտագործում, այլ կիրառում էին որպես միջոց ցեցի դեմ, իսկ  կիտրոնի շերտերը պահում էին հագուստի արանքում: Արևային այս պտուղը ծնունդով Հնդկաստանից է, իսկ անունը ստացել է  չինական «լիմունգ» (լիմոն) բառից, որ նշանակում է`«օգտակար է մայրերի համար»: Սակայն, այսօր արդեն ավելորդ է ասել, որ այն ոչ միայն մայրերին է օգտակար: Յոգերը բոլոր ժամանակներում կիտրոնը համարել են առողջությունը պահպանելու ունիվերսալ միջոց: Ավիցենան կիտրոնն օգտագործում էր  թունավոր հղիության դեպքում և նույնիսկ,  գոնորեան բուժելու համար կիտրոնով բաղադրատոմս էր ստեղծել: Այդ մեթոդը հասել է մեր ժամանակներ: Կիտրոնը հարուստ է В1, В2, D, Р վիտամիններով, պարունակում է շաքար ու օրգանական թթուներ, շատ կալիում ու  ցիտրին: Կիտրոնին անկրկնելի բույր  են հաղորդում  եթերայուղերը: Սակայն դրա մեջ թերևս ամենակարևորը ասկորբինաթթու վիտամինի պարունակությունն է, որը կարևոր է նյութափոխանակության համար ու  նպաստում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների սնուցմանը: Կիտրոնն ամրացնում ու առաձգական է դարձնում մանր արյունատար անոթների պատերը: Կիտրոնահյութով (առանց ջրի) կոկորդի ողողումը ազատում է անգինայից, իսկ ջրով բացածը ջերմիջեցնող է: Բերանը կիտրոնաջրով ողողելով` կազատվեք բերանի լորձաթաղանթի բորբոքային վիճակից:

Կիտրոնահյութը խորհուրդ են տալիս խմել հոդատապի, աղերի կուտակման, խոլեստերինային հավասարակշռության խախտման, ինչպես նաև ախորժակի բացակայության ու ստամոքսի ցածր թթվայնության դեպքում: Այն կիրառվում է նաև միզաքարային հիվանդությունների ժամանակ, օժտված է թեթև միզամուղ հատկությամբ, կարգավորում է  երիկամային ուղիների նյութափոխանակությունը: Նունիսկ իշիասի դեպքում այն կարող է օգնել` աստիճանաբար առողջացնելով ախտահարված հատվածը: Սկլերոզի շատ բաղադրատոմսերում նույնպես կիտրոն կա:

Ցանկալի է, իհարկե, կիտրոնի հյութը խմել ոչ մաքուր վիճակում, այլ տաք  ու թեթևակի քաղցրացրած ջրի հետ խառնած: Արժե հիշեցնել, որ բոլոր ցիտրուսային պտուղներն էլ կարող են ալերգիայի պատճառ դառնալ: Ուստի նման ըմպելիքը պետք է կիրառել շաբաթական 2-3 անգամ: Արևելքից մեզ է հասել արգանդի իջեցման, հետծննդաբերական   երևույթների մաքրման բաղադրատոմս: Բաղադրությունը հետևյալն է. մանրացնել 5 հում ձվի կեղևը, խառնել 2-3 կեղևով մանր կտրատած կիտրոնի հետ ( քանակը կախված է  պտղի մեծությունից): Թրմել մեկ օր, ապա  ավելացնել կես լիտր օղի: Ընդունել 50 մլ օրական 3 անգամ, ուտելուց 20 րոպե հետո: Խմել 3-6 ամիս: Հրաշալի օգնում է  ստամոքսի իջեցման դեպքում:

Կիտրոնը կանանց գեղեցկության հուսալի միջոց է: Այն կիրառում են դիմակների պատրաստման համար:

Չոր մաշկի համար. մեկ ճաշի գդալ  թթվասերը, 1 թեյի գդալ մեղրը, կիտրոնի հյութն ու գերչակի յուղը խառնել, քսել դեմքին, թողնել 7-10 րոպե առավոտյան լվացվելուց առաջ, սակայն կարելի է նաև երեկոյան քսել` մաքուր մաշկին: Արդյունքը  երկար սպասեցնել չի տա, մաշկն աչքի առաջ զգալիորեն ձգվում է:

Յուղոտ մաշկի համար. ձվի սպիտակուցը հարել, փրփրացնել, ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնահյութ: Քսել դեմքին մի քանի անգամ, 5-7 րոպե ընդմիջումով: Դիմակը մաքրել թեյի մեջ թաթախված  բամբակյա խծուծով: Պեպեններից ու պիգմենտային բծերից ազատվելու համար դեմքը կարելի է  տրորել կիտրոնի շերտով:

Եղունգների ամրացում.
փափուկ, փխրուն ու փայլատ եղունգները տրորել կիտրոնահյութով թաթախված խծուծով:

Ներկված մազերի դեպքում. մազերը լվանալուց հետո  ողողել մեկ լիտր ջրին մեկ ճաշի գդալ կիտրոնահյութ խառնած լուծույթով: Այս միջոցը շատ լավ ամրացնում է մազերը, դարձնում առողջ ու փայլուն:

Թեփի դեմ.
3 ճաշի գդալ գերչակի կամ զեյթունի ձեթը խառնել 2 ճաշի գդալ կիտրոնահյութի հետ, ստացված խառնուրդը ներմերսել գլխին, փաթաթել պոլիէթիլենով և 15-20 րոպե թողնել, ապա լվանալ օճառահեղուկով: Կիտրոնը բոլոր ցիտրուսներից էլ երկար է   պահպանում վիտամինները (գրեթե ողջ ձմեռը):

Ի դեպ, կիտրոնի ընտրության ժամանակ մի առաջնորդվեք պտղի մեծությամբ ու կեղևի  հաստությամբ, քանի որ  դրանք առողջ պտղի երաշխիք չեն: Գնելուց փափուկ, գերհասունացած պտուղներ նույնպես մի ընտրեք, քանի  որ դրանք  շատ շուտ են փչանում  նույնիսկ սառնարանում: Ի դեպ, հագեցած դեղին գույնն էլ երբեք հասունության երաշխիք չէ:  Ամեն դեպքում, ձեռք բերած կիտրոնը պահեք  սառնարանի ներքևի բաժնում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ